Ինչպե՞ս երկքայլ հաստատմամբ ապահովագրել և անվտանգ դարձնել Google Mail հաշիվը

Last modified by editor on 2022/11/22 17:56

Քայլ 1. Անհրաժեշտ է մուտք գործել Ձեր գործող էլ փոստի հասցե։

Քայլ 2
. Աջ վերևի անկյունում կգտնեք Manage your Google Account կոճակը։

2_step.jpg

Քայլ 3. Ձախ հատվածում տեղակայված կոճակներից ընտրեք Security-ն։

2_step6.jpg

Քայլ 4. Signing in to Google հատվածից ընտրեք  2-Step verification-ը, այնուհետև սեղմեք դեպի աջ ուղղված սլաքի վրա։
 

2_step1.jpg

Քայլ 5. Բացված Protect your account with 2-Step verification պատուհանում սեղմեք Get Started կոճակը։
 

2_step2.jpg

Քայլ 6. Պետք է լրացնեք Ձեր հեռախոսահամարը և ընտրեք տարբերակներից որևէ մեկը (SMS ծանուցում կամ հեռախոսազանգ), այնուհետև սեղմեք NEXT կոճակը։

2_step3.jpg

Քայլ 7. Նշված հեռախոսահամարին կստանաք ծանուցում (6-անիշ թիվ), որը պետք է լրացնեք հաջորդիվ և սեղմեք NEXT կոճակը։

2_step4.jpg

Քայլ 8. Հաջորդ բացվող պատուհանն անվտանգության երկքայլ հաստատման ակտիվացման վերջին փուլն է։ Սեղմեք Turn On կոճակը։ Այսքանով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեից օգտվելն առավել անվտանգ դարձավ։

2_step5.jpg

Tags:
Created by editor on 2022/11/08 15:36
 
Yerevan State University
wiki.ysu.am