Ինչպե՞ս ստեղծել միջոցառում և հրավերք ուղարկել Google Calendar-ով

Last modified by editor on 2022/11/22 18:02

Քայլ 1. Անհրաժեշտ է մուտք գործել Ձեր գործող էլ. փոստի հասցե։

Քայլ 2. Աջ վերևի անկյունից մուտք գործեք Calendar բաժին։

calendar.jpg

Քայլ 3. Բացված օրացույցում կարող եք ընտրել և նշել այն օրն ու ժամը, թե երբ պետք է կայանա համապատասխան միջոցառումը։ Անգամ, եթե միջոցառումն ունի շարունակական բնույթ և շաբաթվա ընթացքում ունի հստակ ֆիքսված օր ու ժամ, դա էլ կարող եք կարգավորել համակարգի միջոցով։

calendar1.jpg

Քայլ 4. Ընտրեք այն մասնակիցներին, ում ցանկանում եք հրավիրել տվյալ միջոցառմանը։

calendar2.jpg

Քայլ 5. Կարող եք ընտրել միջոցառման առցանց անցկացման վիդեո տարբերակը։ Նշեք վայրը, սենյակը, նկարագրությունը, եթե կան ցուցադրվելու կամ քննարկման համար անհրաժեշտ ֆայլեր, դրանք նույնպես կարող եք կցել։

calendar3.jpg

Քայլ 6. Պահպանեք տեղեկատվությունը և հաջորդիվ բացվող պատուհանում կարող եք հրավերի տեղեկացում ուղարկել բոլոր այն անձանց, ում էլեկտրոնային փոստի հասցեներն ընդգրկել եք միջոցառման մեջ։

calendar4.jpg

Քայլ 7. Ցանկացած փոփոխության դեպքում, Դուք հեշտորեն կարող եք խմբագրել Ձեր ստեղծած միջոցառման հրավերը։

Քայլ 8. Յուրաքանչյուր ոք ստանալու է ծանուցում, որտեղ նշվելու է տվյալ հրավերի մանրամասները (Ձեր կողմից լրացված) և մասնակցությունը հաստատելու կամ չհաստատելու դեպքում Դուք կստանաք ծանուցում։

Tags:
Created by editor on 2022/11/08 15:53
 
Yerevan State University
wiki.ysu.am