Ինչպե՞ս միանալ EDUROAM WiFi ցանցին 2-step verification գործառույթի ակտիվ լինելու դեպքում
Google Workspace-ում 2-step verification գործառույթի ակտիվ լինելու դեպքում EDUROAM WiFi-ին միանալը շատերի մոտ կարող է հարցեր առաջացնել։ Հետևեք ստորև նկարագրված քայլերի հաջորդականությանը՝ արագ կերպով կարգավորելով առաջացած խնդիրները։
Քայլ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել Ձեր գործող էլ․ փոստի հասցե։
Քայլ 2․ Աջ վերևի անկյունում կգտնեք Manage your Google Account կոճակը։
Քայլ 3․ Անհրաժեշտ է ձախ հատվածում տեղակայված կոճակներից ընտրել Security-ն։
Քայլ 4․ Signing in to Google հատվածից ընտրել App passwords -ը, այնուհետև սեղմել դեպի աջ ուղղված սլաքի վրա։
Քայլ 5․ Բացված App passwords պատուհանում սեղմել Select Device-ը և ընտրել Օther (Сustom name)-ը։
Քայլ 6․ Պետք է լրացնել անվանումը, օրինակ՝ EDUROAM, այնուհետև սեղմել Generate կոճակը։
Քայլ 7․ Ձեր էկրանին կհայտնվի 16 նիշ պարունակող գաղտնաբառ, որ պահպանեք որևէ ֆայլում և սեղմեք DONE կոճակը։
Քայլ 8․ EDUROAM WiFi ցանցին միանալու համար մեկ անգամ պետք է մուտքագրեք վերոնշյալ ծածկագիրը և այն կպահպանվի համակարգում։
EDUROAM WiFi ցանցին միանալու համար պետք է օգտագործեք 7-րդ քայլում գեներացված 16-նիշանոց գաղտանբառը: Իսկ թե ինչպես պետք է ակտիվացնել EDUROAM-ը, կարող եք գտնել ստորև առանձնացված ուղեցույցներում:
1․ Ինչպե՞ս միանալ eduroam WiFi ցանցին
2․ Ինչպե՞ս միանալ eduroam-ին Android-ից
3․ Ինչպե՞ս միանալ eduroam-ին iOS-ից
4․ Ինչպե՞ս միանալ eduroam-ին Windows 7/10-ից
EDUROAM WiFi ցանցին միանալու համար Ձեր էլեկտրոնային փոստի կարգավորումներում պետք է կատարել փոփոխություններ, որի ուղեցույցը կգտնեք այստեղ՝ Ինչպե՞ս Google mail-ում ակտիվացնել IMAP կարգավորումը։