Ինչպե՞ս Google mail-ում ակտիվացնել IMAP կարգավորումը
Eduroam wifi ցանցին միանալու և Outlook ծրագրով Google mail օգտահաշվի հետ համապատասխան կարգավորումներ անելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
Քայլ 1. Ակտիվացնել IMAP կարգավորումը։
Անհրաժեշտ է մուտք գործել Ձեր գործող էլ. փոստի հասցե։ Աջ վերևի անկյունում գտնվող Settings-ից սեղմեք See all settings կոճակը։
Ընտրեք Forwarding and POP/IMAP կարգավորումը։
Այնուհետև IMAP access կարգավորման հատվածում ստատուսը դարձրեք Enable IMAP։
Քայլ 2. Ակտիվացնել Less Secure App կարգավորումը։
Աջ վերևի անկյունում կգտնեք Manage your Google Account կոճակը։
Ձախ հատվածում տեղակայված կոճակներից ընտրեք Security-ն։
Գտեք Less secure app Access կարգավորումը և սեղմեք դեպի աջ ուղղված սլաքի վրա։
Միացրեք Allow less secure apps ակտիվացումը։
Այսպիսով, IMAP կարգավորումն ակտիվացված է։