Ինչպե՞ս կարգավորել Outlook, The Bat կամ այլ նմանատիպ հավելվածները 2-step verification գործառույթի ակտիվ լինելու դեպքում
Քայլ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել Ձեր գործող էլ․ փոստի հասցե։
Քայլ 2․ Աջ վերևի անկյունում կգտնեք Manage your Google Account կոճակը։
Քայլ 3․ Անհրաժեշտ է ձախ հատվածում տեղակայված կոճակներից ընտրել Security-ն։
Քայլ 4․ Signing in to Google հատվածից ընտրել App passwords -ը, այնուհետև սեղմել դեպի աջ ուղղված սլաքի վրա։
Քայլ 5․ Բացված App passwords պատուհանում սեղմել Select Device-ը և ընտրել Օther (Сustom name)-ը։
Քայլ 6․ Պետք է լրացնել անվանումը, օրինակ՝ TEST, այնուհետև սեղմել Generate կոճակը:
Քայլ 7․ Ձեր էկրանին կհայտնվի 16 նիշ պարունակող գաղտնաբառ, որ պահպանեք որևէ ֆայլում և սեղմեք DONE կոճակը։
Քայլ 8․ Նախատեսված ծրագրային ապահովման ցանցին միանալու համար գաղտնաբառի համար նախատեսված դաշտում անհրաժեշտ է մուտքագրեք վերոնշյալ ծածկագիրը և այն կպահպանվի համակարգում։