Ինչպե՞ս փոխել Google Mail-ում էլ. փոստի գաղտնաբառը
Last modified by editor on 2022/11/22 17:52
Քայլ 1. Անհրաժեշտ է մուտք գործել Ձեր գործող էլ․ փոստի հասցե։
Քայլ 2. Աջ վերևի անկյունում կգտնեք Manage your Google Account կոճակը։
Քայլ 3. Ձախ հատվածում տեղակայված կոճակներից ընտրեք Personal info-ն։
Քայլ 4. Other info and preferences for Google services հատվածից ընտրեք Password-ը, այնուհետև սեղմեք դեպի աջ ուղղված սլաքի վրա։
Քայլ 5. Հաստատելով Ձեր մուտքը դեպի էլեկտրոնային փոստի հասցե՝ կբացվի պատուհան, որտեղ պետք է 2 անգամ գրեք նոր գաղտնաբառը։ Եղեք ուշադիր, որպեսզի երկու լրացման դեպքում էլ գաղտնաբառերը գրեք նույնը։ Պահպանեք նոր գաղտնաբառը որևէ ապահով տեղ կամ պարզապես մտապահեք այն։