Ինչպե՞ս Google Mail հաշվում միացնել բացակայության ավտոմատ ծանուցում
Last modified by editor on 2022/11/22 17:57
Քայլ 1. Անհրաժեշտ է մուտք գործել Ձեր գործող էլ․ փոստի հասցե։
Քայլ 2. Աջ վերևի անկյունում գտնվող Settings-ից սեղմեք See all settings կոճակը։
Քայլ 3. Ընդհանուր (General) տեղեկատվության մեջ պետք է գտնեք Vacation responder հատվածը։ Հաջորդիվ անհրաժեշտ է նշել ժամանակահատվածը և համապատասխան տեքստը, որի ընթացքում Ձեզ հասցեագրված բոլոր նամակներին (կամ Ձեր էլ. փոստի հասցեի բոլոր կոնտակտներին) ավտոմատ ծանուցում կուղարկվի այն տեքստը, որը Դուք լրացրել եք։ Չմոռանաք պահպանել փոփոխությունները։