Ինչպե՞ս միանալ eduroam-ին Android-ից
eduroam միջազգային գիտակրթական WiFi ցանցին միանալու
կարգավորումները Android օպերացիոն համակարգերի համար
1․ Պետք է մուտք գործել Play Store և ներբեռնել eduroam Cat հավելվածը․

2. պետք է բացել օպերացիոն համակարգում առկա որևէ բրաուզեր, մուտք գործել https://cat.eduroam.org/ և սեղմել Click here to download your eduroam installer կոճակը․

3․ այս էջում ավտոմատ կերպով կընտրվի այն երկիրը, որում դուք գտնվում եք(ինչպես նշված է ներքևում), ուստի եթե գտնվում եք ՀՀ-ից դուրս, պետք է ընտրել Armenia բաժինը, այնուհետև Yerevan State University.

4․ Select the user group-ից պետք է ընտրել ysu.am տարբերակը ԵՊՀ-ի աշխատակից լինելու դեպքում, կամ ysumail.am տարբերակը ուսանող լինելու դեպքում:

5․ պետք է ընտրել ներքևում նշված տերբերակը և սեղմել Continue կոճակը․

6․ պետք է բացել հեռախոսում արդեն ներբեռնված eduroam CAT հավելվածը և ընտրել ստորև նշված կետը.

7. այնուհետև Downloads բաժնից պետք է ընտրել այն ֆայլը, որը ներբեռնվել էր. https://cat.eduroam.org/ կայքից.

8․ պետք է սեղմել ALLOW կոճակը.

9․ պետք է ընտրել Install կոճակը.

10․ պետք է ընտրել Yes կոճակը.

11. պետք է լրացնել Ձեր համալսարանական էլ․ հասցեի մուտքաբառն ու գաղտնաբառը.

12․ ընտրել Install կոճակը.

13. վերջում կարող եք ընտրել և միանալ eduroam WiFi ցանցին այն տարածքներից, որտեղ այն հասանելի է.

Ստորև(Attachments բաժնում) կցված .pdf ֆայլը կարող եք ներբեռնել հետագայում օգտվելու համար: