ԵՊՀ-ի մագիստրոսական թեզի պաշտպանության ղեկավարի, գրախոսի և ատեստավորող հանձնաժողովի անդամի ուղեցույց

Last modified by editor on 2020/04/15 20:06

1. Համալսարանականներն, օգտագործելով համալսարանական էլ-փոստի հասցեն և ծածկագիրը, մուտք ենք գործում ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակ http://e-learning.ysu.am/  առցանց հասցեով, իսկ մյուսները օգտագործում են իրենց կողմից տրամադրված էլ-փոստի հասցեն և առցանց հարթակի ուղարկած ծածկագիրը:
 

fl1.jpg

2. Անձնական էջից մուտք ենք գործում «Մագիստրոսական թեզերի պաշտպանություն» բաժին:
 

fl2.jpg

3. Մագիստրոսական թեզերի պաշտպանության բաժինը բաղկացած է երկու բլոկից` նախապաշտպանության [1] և պաշտպանության [2]:
 

fl3.jpg

   
4. Նախապաշտպանության բլոկը բաղկացած է երեք կետերից.
•    Նախապաշտպանության նյութեր [A],
•    Նախապաշտպանության ժամանակցույց [B],
•    Նախապաշտպանություն [C]:
 

fl4.jpg

5. Նախապաշտպանության նյութեր [A]
Յուրաքանչյուր ուսանող այս բաժնում վերբեռնել է կատարված աշխատանքի ընթացիկ վիճակի նկարագրությունը (կես էջի չափով), նախապաշտպանության պրեզենտացիան և թեզը: Նյութերը հասանելի են երկու տարբերակով. բոլոր ուսանողներինը միաժամանակ՝ ցուցակի տեսքով [3] և անհատական՝ ըստ ուսանողի [4]:
 

fl5.jpg

6. Նախապաշտպանության ժամանակցույց [B]
Այս հատվածում ուսանողները կամ ֆակուլտետի ներկայացուցիչը ամրագրում են նախապաշտպանության ժամանակաhատվածները: Նախապաշտպանության կազմակերիպիչը կարող է ինչպես ամրագրել [5], այնպես էլ հեռացնել ամրագրումը [6] կամայական ուսանողի նախապաշտպանության ժամանակահատվածը, կարող է սահմանել [7] կամ հեռացնել [8] ժամանակահատված:
 

fl6.jpg


7. Նախապաշտպանություն [C]
Կազմակերպիչը նախապաշպանությունը կարգավորում է Zoom տեսակոնֆերանսի միջոցով, կանոնակարգում է ուսանողների մասնակցության հերթը, իրականացնում է անհրաժեշտ գրառումները.
•    ատեստավորման արդունքն[9] արձանագրում է “Գնահատականներ” բաժնում [10]
•    նշում է ուսանողի թեզի գրախոսի տվյալները [11]
•    կցում է համապատասխան կարծիքները և խորհուրդները [11]
Անհրաժեշտության դեպքում կազմակերպիչը նախապաշտպանության արդյունքների մասին ուսանողին տեղեկացնում է էլ-փոստով, տեղադրում է հայտարարությունների ֆորումում[13] կամ տեղեկացնում է այլ կապի միջոցով:
 

fl7.jpg

8. Պաշտպանության բլոկը  նախապաշտպանության բլոկի նման բաղկացած է երեք կետերից.
•    Պաշտպանության նյութեր [D],
•    Պաշտպանության ժամանակացույց [E],
•    Պաշտպանություն [F]:
 

fl8.jpg

9. Պաշտպանության նյութեր [D]
Այս բաժնում հասանելի են ուսանողների լրամշակված պաշտպանության պրեզենտացիաները և թեզերը[12]: Ուսանողի ղեկավարը և գրախոսը իրենց կարծիքները վերբերռնում են “Գնահատականներ” բաժնի[13] հետադարձ կապի ֆայլերի հատվածում[14]:
 

fl9.jpg

10. Պաշտպանության ժամանակցույց [E]
Այս հատվածում ուսանողները ամրագրում են պաշտպանության ժամանակաhատվածները: Պաշտպանության կազմակերպիչը կարող է ինչպես նախապաշտպանության դեպքում ամրագրել, այնպես էլ հեռացնել կամայական ուսանողի պաշտպանության ամրագրված ժամանակահատվածը, կարող է սահմանել կամ հեռացնել ժամանակահատվածներ:

11. Պաշտպանություն [F]
Պաշպանությունն իրականացվում է Zoom տեսակոնֆերանսի միջոցով: Պաշտպանության ընթացակարգը ղեկավարում է պաշտպանության կազմակերպիչը, և այն ամբողջովին տեսաձայանագրվում է: Յուրաքանչյուր ուսանող պետք է միանա առցանց պաշտպանությանը ամրագրված ժամին: Ուշանալու դեպքում ուսանողը հերթը կորցնում է: Պաշտպանության ընթացքում ուսանողը համակարգչով պետք է նստի պատի դիմաց, ունենա ականջակալներ և միկրոֆոն: Պաշտպանությանը մասնակցում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները,  գիտական ղեկավարը, գրախոսը և 3-5 ունկնդիրներ:
Ուսանողի մագիստրոսական թեզը գնահատում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի պաշտպանության ամբողջ ընթացքին։ Ուսանողի և հանձնաժողովի անդամների տեսախցիկները պարտադիր պետք է միացված լինեն ամբողջ պաշտպանության ընթացքում: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները գնահատման արդյունքները ամրագրում են գնահատականներ բաժնի[15] ուսանողի անհատական(single view)[16] արդյունքների էջում[17]:  
 

fl10.jpg

Կազմակերպիչը հանձնաժողովի քննարկումից հետո վերջնական գնահատականն ամրագրում է ուսանողի անհատական արդյունքների «Ամփոփիչ գնահատական» հատվածում [18]:
Կազմակերպիչն, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքների ամփոփումից անմիջապես հետո, ամբողջական ուսանողների գնահատականների ցուցակը տեղադրում է հայտարարությունների ֆորումում [19] և յուրաքանչյուր ուսանողի տեղեկացնում է էլ-նամակով:
Գնահատման արդյունքների բողոքարկումն իրականացվում է համաձայն ԵՊՀ-ի մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի 6-րդ կետի ընթացակարգի:
 

fl11.jpg

 Ուղեցույցի PDF տարբերակը ներբեռնեք այստեղից՝ ԵՊՀ-ի մագիստրոսական թեզի պաշտպանության ղեկավարի, գրախոսի և ատեստավորող հանձնաժողովի անդամի ուղեցույց։pdf_icon.png

Tags:
Created by editor on 2020/04/15 18:08
Translated into en by editor on 2020/04/15 18:12
 
Yerevan State University
wiki.ysu.am