Moodle հարթակում Zoom գործիքակազմի կիրառում
https://e-learning.ysu.am/ (Moodle) հարթակում Zoom գործիքակազմի կիրառման համար պետք է՝
1․ Ավելացնել գործունեությունը կամ ռեսուրսը, Zoom Meeting
 

2․ Հանդիպում ստեղծելիս պետք է  պարտադիր նշել հանդիպման անվանումը։
 

3․ Յուրաքանչյուր նոր հանդիպման կարգավորումները մուտքագրելու համար անհրաժեշտ է սեղմել ձեր կողմից նախապես ստեղծված Հանդիպում տողի վրա:
 

4․ Հանդիպման կարգավորումները պետք է բացվեն նոր պատուհանում։ Եթե ավտոմատ կերպով դա տեղի չի ունենում, ապա անհրաժեշտ է իրականացնել նկարում ներկայացված գործողությունները ըստ նկարում ցուցադրված գործողությունների հաջորդականության:

5. Նոր պատուհանում պետք է ընտրել պլանավորել նոր հանդիպում «Schedule a new meeting» կոճակը:
 

6․ Եթե հանդիպման ստեղծման համար անհրաժեշտ է գաղտնաբառի մուտքագրում, ապա այն պետք է պարունակի առնվազն 4 նիշ։

7. Արդեն ստեղծված հանդիպումը հնարավոր է ակտիվացնել բազմակի անգամ կրկնվող հանդիպում «Recurring meeting», կոճակի վրա սեղմելու միջոցով:

8․ Հանդիպումը սկսելու համար անհրաժեշտ է սեղմել Սկսել «Start» կոճակը:
 
