007. Գաղտնաբառի ընտրության և օգտագործման ուղեցույց

Last modified by editor on 2020/11/04 23:46

Գաղտնաբառի ընտրության և օգտագործման ուղեցույց

«Ուժեղ գաղտնաբառը» դա գաղտնաբառի այն տարբերակն է, որը մարդը կամ հատուկ ծրագրերը դժվարությամբ կարող են գուշակել: Նման գաղտնաբառը պետք է.

  • Լինի առնվազն 8 նիշ
  • Պարունակի ինչպես այբուբենի մեծատառեր, այնպես էլ փոքրատառեր (օր.՝ A-Z, a-z)
  • Ունենա առնվազն մեկ թվային նիշ (օրինակ ՝ 0-9)
  • Ունենա առնվազն մեկ սիմվոլ (օրինակ ~! @ # $% ^ & * () _- + =)

(խնդրում ենք հիշել, որ ԵՊՀ համակարգերում խորհուրդ չենք տալիս օգտագործել #, %, & և + սիմվոլները )

Ուժեղ գաղտնաբառը չպետք է

  • Լինի բառարանային բառեր, (բառարանային հարձակումներից խուսափելու համար)։
  • Լինի բառարանային բառ վերջում կամ սկզբում թիվ ավելացրած։
  • Հիմնված լինի անձնական տվյալների վրա /ինչպիսիք են օգտվողի ID- ն, ընտանիքի անդամի անունը, ընտանի կենդանու անուն, ծննդյան օրը և այլն/:

Գաղտնաբառ պահպանման մի քանի առաջարկ

Որևէ պատճառով մի կիսվեք ձեր գաղտնաբառով ոչ մեկի հետ։ Ներառյալ գործընկերները, ուսանողները, ԵՊՀ ՏՏ վարչության աշխատակիցները և այլն։
Եթե ստացել եք նամակ, որում ԵՊՀ ՏՏ վարչության կամ մեկ այլ աշխատակից հարցնում է Ձեր գաղտնաբառը, ապա այն միանշանակ կեղծ նամակ է։
Փոխեք գաղտնաբառը եթե կասկածում եք, որ այն Ձեր հաշիվը հարձակման է երթարկվել։
Մի գրեք ձեր գաղտնաբառը ոչ ապահով տեղերում։

Գաղտնաբառերը ապահով պահելու համար կան հատուկ ծրագրեր օրինակ
LastPass, https://www.lastpass.com/
KeePass, https://keepass.info/
Որոնք ստեղված են բազմաթիվ գաղտնաբառերը պահելու և փոխարենը մեկ գաղտնաբառ օգտագործելու համար։
Խուսափեք միևնույն գաղտնաբառը մի քանի հաշիվների համար օգտագործելուց։
Վերը նշված ծրագրերը կարող են ստեղծել պատահական ուժեղ գաղտնաբառեր «Generate secure password» հերթական կայքի համար
Մի օգտվեք ավտոմատ մուտքի հնարավորությունից։

Tags:
Created by editor on 2020/11/04 23:33
 
Yerevan State University
wiki.ysu.am