006. Mullberry-ից ծանուցում ստանալու ուղեցույց
Հարգելի' համալսարանական,
Ստորև ներկայացված է ԵՊՀ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mullberry համակարգով Ձեզ ուղղված փաստաթղթերի մասին Ձեր էլեկտրոնային փոստին ծանուցումներ ստանալու կարգավորումների ձևը: Այդ կարգավորումներն անելուց հետո Ձեր կողմից նշված էլ. փոստի հասցեին կստանաք ծանուցում ամեն անգամ, երբ Ձեզ ուղղվի որևէ գրություն, կամ Ձեզ տեղեկացվի որևէ փաստաթղթային գործընթացի մասին:
Առաջին հերթին պետք է «դրվածքներ» (նկար 1) ենթաէջի «անձնական դրվածքներ» (նկար2) բաժնում նշել էլ. փոստի ցանկալի հասցեն (եթե իհարկե նախորդիվ չեք լրացրել այդ հատվածը):
Այնուհետև անցնեք «դրվածքների» «ծանուցումներ» (նկար 3) բաժինը և նշեք, թե որ դեպքերում եք անհրաժեշտ համարում ստանալ ծանուցում: Անհրաժեշտ նշումներն անելուց հետո չմոռանաք վերջում սեղմել «ամրագրել» կոճակը:
Այս գործողությունները ճիշտ անելուց հետո Դուք Ձեր նշած էլ. փոստի հասցեին կստանաք ԵՊՀ Mullberry համակարգի ծանուցումները: