Հարգելի՛ համալսարանականներ,

Բարի գալուստ ԵՊՀ WiKi տիրույթ: Այստեղ կարող եք գտնել ԵՊՀ տարբեր ստորաբաժանումներին առնչվող տարատեսակ տեղեկատվություն, որն օգտակար կլինի՝ ամենօրյա աշխատանքն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու համար:

Կարող եք ծանոթանալ eduroam միջազգային գիտակրթական WiFi ցանցին միանալու, Moodle կրթական և հեռաուսուցման համակարգից օգտվելու կարգավորումների ձևերին: 

WiKi տիրույթը համալրվել է ուղեցույցներով, որոնք ավարտական կուրսում սովորող ուսանողների կօգնեն ավարտական աշխատանքները գրելիս։

Օգտակար նյութեր ենթաբաժնում տեղադրված են ֆակուլտետների և այլ ստորաբաժանումների հետ արագ կապ հաստատելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փոստի հասցեները, ուսման վարձավճարների վավերապայմաններն ու հաշվեհամարը։ Հասանելի է նաև «Մանկավարժի որակավորման ատեստավորման ուղեցույցը»։

Հարգանքով՝  ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն

Tags:
Created by Admin on 2009/09/09 02:00
 
Yerevan State University
wiki.ysu.am