e-request.ysu.am հարթակով ԵՊՀ աշխատակիցների կողմից դիմումների ներկայացման վերաբերյալ

Last modified by editor on 2022/05/11 15:14

Հարգելի՛ գործընկեր,

այսուհետ արձակուրդի համար դիմումները պետք է լրացվեն բացառապես առցանց՝ e-request.ysu.am հարթակի միջոցով: Ստորև Ձեզ ենք ներկայացնում հարթակից օգտվելու հակիրճ ուղեցույցը:

Դիմումը լրացնելու համար վեբ զննիչի (browser) միջոցով բացված https://e-request.ysu.am հարթակում անհրաժեշտ է սեղմել «ուղարկել» կոճակը:

staff-reference1.jpg

Հաջորդ բացված պատուհանում ընտրում և սեղմում եք «աշխատակից» կոճակը:

staff-reference2.jpg

Նոր բացված պատուհանում անհրաժեշտ է լրացնել Ձեր համալսարանական էլ. փոստի հասցեն (ցանկալի է համոզվել, որ հնարավորություն ունեք մուտք գործելու համալսարանական Ձեր էլ. փոստի հասցե):

Եթե էլ. փոստի հասցեն գրելուց հետո ստանում եք ներքոբերյալ նկարում առկա հաղորդագրությունը, ապա խնդրում ենք կապ հաստատել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժնի հետ և տեղեկացնել խնդրի մասին:

staff-reference3.jpg

Հասցեն գրելուց հետո էլ. փոստին կստանաք ակտիվացման ծածկագիր:

staff-reference4.jpg

Ստացած ծածկագիրը անհրաժեշտ է մուտքագրել https://e-request.ysu.am համապատասխան պատուհանում:

staff-reference5.jpg

Հաջորդիվ կբացվի նոր էջ, որտեղ արտացոլված կլինեն որոշ անձնական տվյալներ և Դուք պետք է լրացնեք միայն Ձեր պաշտոնը:

staff-reference6.jpg


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Եթե անձնական տվյալներում նկատեք որևէ անճշտություն, խնդրում ենք զանգահարել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին:


«Պաշտոն» հատվածը լրացնելուց հետո համոզվեք, որ ներկայացված բոլոր տվյալները ճիշտ են։ Այնուհետ էջի վերևի հատվածում ընտրեք փաստաթղթի տեսակը (այս դեպքում՝ «Արձակուրդ տրամադրելու»), որից հետո էջի ներքևի հատվածում կբացվեն նոր դաշտեր, որտեղ պետք է ընտրել՝ վճարվող է արձակուրդը, թե՝ ոչ, գրել արձակուրդ գնալու ամսաթիվը և անհրաժեշտ օրերի քանակը:

staff-reference7.jpg

Բոլոր դաշտերն լրացնելուց ու ևս մեկ անգամ առկա և Ձեր կողմից լրացված տվյալները ստուգելուց հետո սեղմում եք «Առաջ» կոճակը, որի արդյունքում հնարավորություն եք ստանում կրկին ստուգել ամբողջ բովանդակությունը՝ ավտոմատ գեներացված դիմումի տեքստով, ինչպես նաև ներբեռնել դիմումի ֆայլը և, եթե ամեն ինչ ճիշտ է, ուղարկել հայտը։ Որևէ բացթողում նկատելու դեպքում կարող եք սեղմել «Նախորդ» կոճակը, վերադառնալ նախորդ էջ և կատարել ուղղում:

staff-reference8.jpg

Հայտն ուղարկելուց հետո Ձեր համալսարանական էլ․ փոստի հասցեին կստանաք դիմումի հսկիչ համար:

staff-reference9.jpg

https://e-request.ysu.am հարթակի «Հետևել» կոճակին սեղմելով և 16 նիշ ունեցող հսկիչ համարը համապատասխան դաշտում մուտքագրելուց հետո՝ կարող եք ծանոթանալ դիմումի ընթացքին և արդյունքին։

staff-reference10.jpg

staff-reference11.jpg

Tags:
Created by editor on 2022/05/11 14:24
 
Yerevan State University
wiki.ysu.am