e-request.ysu.am հարթակով զեղչի դիմումների ներկայացման վերաբերյալ

Last modified by editor on 2022/03/22 09:53

Հարգելի՛ համալսարանականներ,

ԵՊՀ  ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները ընդունվում են միայն առցանց եղանակով  e-request.ysu.am համակարգի միջոցով:

Անհրաժեշտ է դիմումին կից փաստաթղթերը ներբեռնված լինեն բացառապես բնօրինակ տարբերակից (գունավոր լուսապատճենված) և ստորև նշված փաստաթղթերի պարտադիր պահաջվող էջերի առկայությամբ։ 

Ժամկետների ավարտից հետո էլեկտրոնային հարթակը մասնակի փոխհատուցման դիմումների ուղարկման հնարավորությունը ինքնաշխատ եղանակով կսահմանափակի:

Դիմումները խորհուրդ է տրվում ուղարկել օգտվելով համակարգչից (Android և ios հավելվածներն առայժմ փորձարկման փուլում են):

Դիմումների ներկայացման կանոնակարգի կետրի և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը ներկայացված է ստորև՝

կանոնակարգի կետ

պահանջվող փաստաթղթեր և վավերապայմաններ

19.1

Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք  (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր)։

19.2

Ծննդյան վկայական, առանց ծնողական խնամքի մնացած կարգավիճակը հավաստող փաստաթղթերը  (մահվան վկայական, դատարանի վճիռ` բոլոր էջերը և այլն)։

19.3

Ծննդյան վկայական, միակողմանի ծնողազուրկ լինելու կարգավիճակը հավաստող  փաստաթղթերը (մահվան վկայական, դատարանի վճիռ՝ բոլոր էջերը, միայնակ մոր կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ԶԱԳՍ-ից և այլն)։

19.4

Ամուսնության վկայական, երեխայի ծննդյան վկայական։

19.5

Ընտանիքում 3 անչափահաս երեխաների ծննդյան վկայանանները կամ 3 ուսանողի տեղեկանքները իրենց ուսման հաստատություններից։

19.6

Ծննդյան վկայական, ծնողի հաշմանդամությունը հավաստող տեղեկանք:

19.7

Ծննդյան վկայական, զինվորական գրքույկի առաջին էջը և այն էջը որում առկա է գրառումը՝ իրականացրել է մարտական հերթապահություն կամ մասնակցել է մարտական գործողություններին։

19.8

Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք (ընտանիքների անապահովության սահմանային միավորից ցածր միավոր)։

19.9

Փոխատեղման (ռոտացիա) արդյունքում տարեկան ձևավորված ՄՈԳ դեկանատից  Super Vision ծրագրից։

1910

Ծննդյան վկայական, ծնողի՝ մարտական  գորրծողության վերաբերյալ   վկայականը՝ բոլոր էջերով, տրված ՀՀ ՊՆ-ի կողմից, որը հաստատված է  միջգերատեսչական  հանձնաժողովի կողմից կամ երկրապահ կամավորականի վկայականը։

19.11

Տվյալ կետը չի գործում։

19.12

Ծննդյան վկայական,  անձնակազմի կառավարման բաժնի կողմից տրված ուսանողի ծնողի աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը։

19.13

Ծննդյան վկայական, ԵՊՀ-ի կողմից անցկացվող օլիմպիադայի 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմը։

19.14

Ծննդյան վկայական, ներկայացվող փաստաթղթերի բոլոր էջերը։

 Հարթակից օգտվելու նախնական ծանոթության համար կարող եք կարդալ հակիրճ ուղեցույցը (link։ https://www.ysu.am/files/e-request_application.pdf

Տեխնիկական խնդիրներ նկատելու դեպքում խնդրում ենք նամակ գրել support@ysu.am հասցեին։

 

Tags:
Created by editor on 2022/03/22 09:49
 
Yerevan State University
wiki.ysu.am