e-request.ysu.am հարթակով զեղչի դիմումների ներկայացման վերաբերյալ
Հարգելի՛ համալսարանականներ,
ԵՊՀ ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումները ընդունվում են միայն առցանց եղանակով e-request.ysu.am համակարգի միջոցով:
Անհրաժեշտ է դիմումին կից փաստաթղթերը ներբեռնված լինեն բացառապես բնօրինակ տարբերակից (գունավոր լուսապատճենված) և ստորև նշված փաստաթղթերի պարտադիր պահաջվող էջերի առկայությամբ։
Ժամկետների ավարտից հետո էլեկտրոնային հարթակը մասնակի փոխհատուցման դիմումների ուղարկման հնարավորությունը ինքնաշխատ եղանակով կսահմանափակի:
Դիմումները խորհուրդ է տրվում ուղարկել օգտվելով համակարգչից (Android և ios հավելվածներն առայժմ փորձարկման փուլում են):
Դիմումների ներկայացման կանոնակարգի կետրի և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը ներկայացված է ստորև՝
կանոնակարգի կետ | պահանջվող փաստաթղթեր և վավերապայմաններ |
19.1 | Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր)։ |
19.2 | Ծննդյան վկայական, առանց ծնողական խնամքի մնացած կարգավիճակը հավաստող փաստաթղթերը (մահվան վկայական, դատարանի վճիռ` բոլոր էջերը և այլն)։ |
19.3 | Ծննդյան վկայական, միակողմանի ծնողազուրկ լինելու կարգավիճակը հավաստող փաստաթղթերը (մահվան վկայական, դատարանի վճիռ՝ բոլոր էջերը, միայնակ մոր կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ԶԱԳՍ-ից և այլն)։ |
19.4 | Ամուսնության վկայական, երեխայի ծննդյան վկայական։ |
19.5 | Ընտանիքում 3 անչափահաս երեխաների ծննդյան վկայանանները կամ 3 ուսանողի տեղեկանքները իրենց ուսման հաստատություններից։ |
19.6 | Ծննդյան վկայական, ծնողի հաշմանդամությունը հավաստող տեղեկանք: |
19.7 | Ծննդյան վկայական, զինվորական գրքույկի առաջին էջը և այն էջը որում առկա է գրառումը՝ իրականացրել է մարտական հերթապահություն կամ մասնակցել է մարտական գործողություններին։ |
19.8 | Սոցիալական ծառայության կողմից տրված տեղեկանք (ընտանիքների անապահովության սահմանային միավորից ցածր միավոր)։ |
19.9 | Փոխատեղման (ռոտացիա) արդյունքում տարեկան ձևավորված ՄՈԳ դեկանատից Super Vision ծրագրից։ |
19․10 | Ծննդյան վկայական, ծնողի՝ մարտական գորրծողության վերաբերյալ վկայականը՝ բոլոր էջերով, տրված ՀՀ ՊՆ-ի կողմից, որը հաստատված է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կամ երկրապահ կամավորականի վկայականը։ |
19.11 | Տվյալ կետը չի գործում։ |
19.12 | Ծննդյան վկայական, անձնակազմի կառավարման բաժնի կողմից տրված ուսանողի ծնողի աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքը։ |
19.13 | Ծննդյան վկայական, ԵՊՀ-ի կողմից անցկացվող օլիմպիադայի 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի դիպլոմը։ |
19.14 | Ծննդյան վկայական, ներկայացվող փաստաթղթերի բոլոր էջերը։ |
Հարթակից օգտվելու նախնական ծանոթության համար կարող եք կարդալ հակիրճ ուղեցույցը (link։ https://www.ysu.am/files/e-request_application.pdf)։
Տեխնիկական խնդիրներ նկատելու դեպքում խնդրում ենք նամակ գրել support@ysu.am հասցեին։