Ինչպե՞ս երկքայլ հաստատմամբ ապահովագրել և անվտանգ դարձնել Google Mail հաշիվը
Քայլ 1. Անհրաժեշտ է մուտք գործել Ձեր գործող էլ․ փոստի հասցե։
Քայլ 2. Աջ վերևի անկյունում կգտնեք Manage your Google Account կոճակը։
Քայլ 3. Ձախ հատվածում տեղակայված կոճակներից ընտրեք Security-ն։
Քայլ 4. Signing in to Google հատվածից ընտրեք 2-Step verification-ը, այնուհետև սեղմեք դեպի աջ ուղղված սլաքի վրա։
Քայլ 5. Բացված Protect your account with 2-Step verification պատուհանում սեղմեք Get Started կոճակը։
Քայլ 6. Պետք է լրացնեք Ձեր հեռախոսահամարը և ընտրեք տարբերակներից որևէ մեկը (SMS ծանուցում կամ հեռախոսազանգ), այնուհետև սեղմեք NEXT կոճակը։
Քայլ 7. Նշված հեռախոսահամարին կստանաք ծանուցում (6-անիշ թիվ), որը պետք է լրացնեք հաջորդիվ և սեղմեք NEXT կոճակը։
Քայլ 8. Հաջորդ բացվող պատուհանն անվտանգության երկքայլ հաստատման ակտիվացման վերջին փուլն է։ Սեղմեք Turn On կոճակը։ Այսքանով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեից օգտվելն առավել անվտանգ դարձավ։