ԵՊՀ-ի մագիստրոսական թեզի պաշտպանության ղեկավարի, գրախոսի և ատեստավորող հանձնաժողովի անդամի ուղեցույց
1. Համալսարանականներն, օգտագործելով համալսարանական էլ-փոստի հասցեն և ծածկագիրը, մուտք ենք գործում ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակ http://e-learning.ysu.am/ առցանց հասցեով, իսկ մյուսները օգտագործում են իրենց կողմից տրամադրված էլ-փոստի հասցեն և առցանց հարթակի ուղարկած ծածկագիրը:
2. Անձնական էջից մուտք ենք գործում «Մագիստրոսական թեզերի պաշտպանություն» բաժին:
3. Մագիստրոսական թեզերի պաշտպանության բաժինը բաղկացած է երկու բլոկից` նախապաշտպանության [1] և պաշտպանության [2]:
4. Նախապաշտպանության բլոկը բաղկացած է երեք կետերից.
• Նախապաշտպանության նյութեր [A],
• Նախապաշտպանության ժամանակցույց [B],
• Նախապաշտպանություն [C]:
5. Նախապաշտպանության նյութեր [A]
Յուրաքանչյուր ուսանող այս բաժնում վերբեռնել է կատարված աշխատանքի ընթացիկ վիճակի նկարագրությունը (կես էջի չափով), նախապաշտպանության պրեզենտացիան և թեզը: Նյութերը հասանելի են երկու տարբերակով. բոլոր ուսանողներինը միաժամանակ՝ ցուցակի տեսքով [3] և անհատական՝ ըստ ուսանողի [4]:
6. Նախապաշտպանության ժամանակցույց [B]
Այս հատվածում ուսանողները կամ ֆակուլտետի ներկայացուցիչը ամրագրում են նախապաշտպանության ժամանակաhատվածները: Նախապաշտպանության կազմակերիպիչը կարող է ինչպես ամրագրել [5], այնպես էլ հեռացնել ամրագրումը [6] կամայական ուսանողի նախապաշտպանության ժամանակահատվածը, կարող է սահմանել [7] կամ հեռացնել [8] ժամանակահատված:
7. Նախապաշտպանություն [C]
Կազմակերպիչը նախապաշպանությունը կարգավորում է Zoom տեսակոնֆերանսի միջոցով, կանոնակարգում է ուսանողների մասնակցության հերթը, իրականացնում է անհրաժեշտ գրառումները.
• ատեստավորման արդունքն[9] արձանագրում է “Գնահատականներ” բաժնում [10]
• նշում է ուսանողի թեզի գրախոսի տվյալները [11]
• կցում է համապատասխան կարծիքները և խորհուրդները [11]
Անհրաժեշտության դեպքում կազմակերպիչը նախապաշտպանության արդյունքների մասին ուսանողին տեղեկացնում է էլ-փոստով, տեղադրում է հայտարարությունների ֆորումում[13] կամ տեղեկացնում է այլ կապի միջոցով:
8. Պաշտպանության բլոկը նախապաշտպանության բլոկի նման բաղկացած է երեք կետերից.
• Պաշտպանության նյութեր [D],
• Պաշտպանության ժամանակացույց [E],
• Պաշտպանություն [F]:
9. Պաշտպանության նյութեր [D]
Այս բաժնում հասանելի են ուսանողների լրամշակված պաշտպանության պրեզենտացիաները և թեզերը[12]: Ուսանողի ղեկավարը և գրախոսը իրենց կարծիքները վերբերռնում են “Գնահատականներ” բաժնի[13] հետադարձ կապի ֆայլերի հատվածում[14]:
10. Պաշտպանության ժամանակցույց [E]
Այս հատվածում ուսանողները ամրագրում են պաշտպանության ժամանակաhատվածները: Պաշտպանության կազմակերպիչը կարող է ինչպես նախապաշտպանության դեպքում ամրագրել, այնպես էլ հեռացնել կամայական ուսանողի պաշտպանության ամրագրված ժամանակահատվածը, կարող է սահմանել կամ հեռացնել ժամանակահատվածներ:
11. Պաշտպանություն [F]
Պաշպանությունն իրականացվում է Zoom տեսակոնֆերանսի միջոցով: Պաշտպանության ընթացակարգը ղեկավարում է պաշտպանության կազմակերպիչը, և այն ամբողջովին տեսաձայանագրվում է: Յուրաքանչյուր ուսանող պետք է միանա առցանց պաշտպանությանը ամրագրված ժամին: Ուշանալու դեպքում ուսանողը հերթը կորցնում է: Պաշտպանության ընթացքում ուսանողը համակարգչով պետք է նստի պատի դիմաց, ունենա ականջակալներ և միկրոֆոն: Պաշտպանությանը մասնակցում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները, գիտական ղեկավարը, գրախոսը և 3-5 ունկնդիրներ:
Ուսանողի մագիստրոսական թեզը գնահատում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի պաշտպանության ամբողջ ընթացքին։ Ուսանողի և հանձնաժողովի անդամների տեսախցիկները պարտադիր պետք է միացված լինեն ամբողջ պաշտպանության ընթացքում: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները գնահատման արդյունքները ամրագրում են գնահատականներ բաժնի[15] ուսանողի անհատական(single view)[16] արդյունքների էջում[17]:
Կազմակերպիչը հանձնաժողովի քննարկումից հետո վերջնական գնահատականն ամրագրում է ուսանողի անհատական արդյունքների «Ամփոփիչ գնահատական» հատվածում [18]:
Կազմակերպիչն, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքների ամփոփումից անմիջապես հետո, ամբողջական ուսանողների գնահատականների ցուցակը տեղադրում է հայտարարությունների ֆորումում [19] և յուրաքանչյուր ուսանողի տեղեկացնում է էլ-նամակով:
Գնահատման արդյունքների բողոքարկումն իրականացվում է համաձայն ԵՊՀ-ի մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի 6-րդ կետի ընթացակարգի: