Մագիստրոսական թեզի պաշտպանության ուսանողների ուղեցույց

Last modified by editor on 2020/04/17 20:20

1.    Օգտագործելով համալսարանական էլ-փոստի հասցեն և ծածկագիրը՝ մուտք ենք գործում ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակ http://e-learning.ysu.am/ առցանց հասցեով:
 

St1.jpg

2.    Անձնական էջից մուտք ենք գործում «Մագիստրոսական թեզերի պաշտպանություն» բաժինը:
 

St2.jpg

3.    Մագիստրոսական թեզերի պաշտպանության բաժինը բաղկացած է երկու բլոկից` նախապաշտպանության [1] և պաշտպանության [2]: Անհրաժեշտ է հաջորդաբար կատարել  բլոկներում ներառված բոլոր կետերի պահանջները: Գործընթացը սկսում ենք նախապաշտանության բլոկից, որից հետո անցնում ենք պաշտպանության բլոկին:
 

St3.jpg

4.    Նախապաշտպանության բլոկը բաղկացած է երեք կետերից.
•    Նախապաշտպանության նյութեր [A],
•    Նախապաշտպանության ժամանակցույց [B],
•    Նախապաշտպանություն [C]:
 

st4.jpg

5. Նախապաշտպանության նյութեր [A]
Անհրաժեշտ է մինչև նշված վերջնաժամկետը վերբեռնել [3] կատարված աշխատանքի ընթացիկ վիճակի նկարագրությունը (կես էջի չափով), նախապաշտպանության պրեզենտացիան և թեզը [4]: Մագիստրոսական թեզի կառուցվածքը և ձևավորման պահանջները նկարագրված են ԵՊՀ-ի մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգում:
 

st5.jpg

6.    Նախապաշտպանության ժամանակցույց [B]
Նյութերը վերբեռնելուց հետո (մինչև նշված վերջնաժամկետը) անհրաժեշտ է ընտրել նախապաշտպանության ժամանակաhատվածը (սլոտը)[5]: Յուրաքանչյուր ուսանող կամ ֆակուլտետի պատասխանատու ներկայացուցիչ կարող է ընտրել միայն մեկ ժամանակաhատված: Այլ ընտրված ժամանակահատվածը հասանելի չէ կրկնակի ամրագրման համար: Ամրագրված ժամանակաhատվածը կարելի է չեղարկել [6] և ընտրել նորից տվյալ պահին առկա ժամանակահատվածներից:
 

st6.jpg

7.    Նախապաշտպանություն [C]
Նախապաշպանությունը իրականացվում է Zoom տեսակոնֆերանսի միջոցով: Նախապաշտպանության ընթացակարգը ղեկավարում է նախապաշտպանության կազմակերպիչը: Յուրաքանչյուր ուսանող պետք է ամրագրված ժամին միանա առցանց նախապաշտպանությանը: Ուշանալու դեպքում ուսանողը հերթը կորցնում է: Նախապաշտպանության ընթացքում ուսանողը համակարգչով պետք է նստի պատի դիմաց, ունենա ականջակալներ և միկրոֆոն: Նախապաշտպանությանը մասնակցում են համապատասխան ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանման աշխատակիցները և գիտական ղեկավարները: Ներկայացված թեզի, պրեզենտացիայի և գիտական ղեկավարի կարծիքի հիման վրա իրականացվում է ատեստավորում։ Ոչ էական դիտողությունների առկայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքը լրամշակվում և վերբեռնվում է պաշտպանության նյութերի բլոկում։
Հարցերի դեպքում պետք է դիմել կազմակերպչին: Նախապաշտպանության արդյունքի [7] մասին ուսանողը կարող է տեղեկանալ «Գնահատականեր» բաժնում [8]:
 

st7.jpg

8.    Ատեստավորում անցնելուց հետո միայն հասանելի կլինի պաշտպանության բլոկը: Այն  նախապաշտպանության բլոկի նման բաղկացած է երեք կետերից.
•    Պաշտպանության նյութեր [D],
•    Պաշտպանության ժամանակցույց [E],
•    Պաշտպանություն [F]:
 

st8.jpg

9.     Պաշտպանության նյութեր [D]
Անհրաժեշտ է մինչև նշված վերջնաժամկետը վերբեռնել լրամշակված պաշտպանության պրեզենտացիան և թեզը: Մագիստրոսական թեզի կառուցվածքը և ձևավորման պահանջները նկարագրված են ԵՊՀ-ի մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգում:

10.    Պաշտպանության ժամանակցույց [E]
Նյութերը վերբեռնելուց հետո (մինչև նշված վերջնաժամկետը) անհրաժեշտ է ընտրել պաշտպանության ժամանակաhատվածը (սլոտը): Յուրաքանչյուր ուսանող կամ ֆակուլտետի պատասխանատու ներկայացուցիչ կարող է ընտրել միայն մեկ ժամանակաhատված: Այլ ընտրված ժամանակահատվածը հասանելի չէ կրկնակի ամրագրման համար: Ամրագրված ժամանակաhատվածը կարելի է չեղարկել և ընտրել նորից տվյալ պահին առկա ժամանակահատվածներից:

11.    Պաշտպանություն [F]
Պաշպանությունը իրականացվում է Zoom տեսակոնֆերանսի միջոցով: Պաշտպանության ընթացակարգը ղեկավարում է պաշտպանության կազմակերպիչը, և այն ամբողջովին տեսաձայնագրվում է: Յուրաքանչյուր ուսանող պետք է ամրագրված ժամին միանա առցանց պաշտպանությանը: Ուշանալու դեպքում ուսանողը հերթը կորցնում է: Պաշտպանության ընթացքում ուսանողը համակարգչով պետք է նստի պատի դիմաց, ունենա ականջակալներ և միկրոֆոն: Պաշտպանությանը մասնակցում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները,  գիտական ղեկավարը, գրախոսը և 3-5 ունկնդիրներ:
Ուսանողի արդյունարար միավորը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների նշանակած արդյունարար միավորների միջինն է։ Ուսանողի մագիստրոսական թեզը գնահատում են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի պաշտպանության ամբողջ ընթացքին։ Ուսանողի և հանձնաժողովի անդամների տեսախցիկները պարտադիր պետք է միացված լինեն ամբողջ պաշտպանության ընթացքում: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները [9] հրապարակվում են ամփոփումից անմիջապես հետո՝ ուսանողի գնահատականների բաժնում [10], ինչպես նաև ամբողջական ուսանողների գնահատականների ցուցակը տեղադրվում է հայտարարությունների ֆորումում [11] և յուրաքանչյուր ուսանող տեղեկացվում է էլ-նամակով:
Գնահատման արդյունքների բողոքարկումը իրականացվում է համաձայն ԵՊՀ-ի մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի 6-րդ կետի ընթացակարգի:

st9.jpg

Ուղեցույցի PDF տարբերակը ներբեռնեք այստեղից՝ Մագիստրոսական թեզի պաշտպանության ուսանողների ուղեցույց։

Tags:
Created by editor on 2020/04/15 17:07
 
Yerevan State University
wiki.ysu.am