Փաստաթղթերի ներկայացման ժամանակացույց

Last modified by Admin on 2022/09/06 17:13

 

Ֆակուլտետների/կենտրոնների/ինստիտուտի կողմից ուսումնամեթոդական վարչություն փաստաթղթերի ներկայացման ժամանակացույց

 

Սեպտեմբեր

Մինչև սեպտեմբերի 7-ը կազմակերպչական բաժին ներկայացնել 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների տվյալները (տեղեկանք սոց. ապահովության ծառայությունից և ակադեմիական տեղեկագիր):

Մինչև սեպտեմբերի 11-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել առկա և հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի 1-ին լուծարքի արդյունքները:

Մինչև սեպտեմբերի 11-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել մինչև 12 կրեդիտ առարկայական պարտքերի վերահանձնման արդյունքները սահմանված ձևով:

Մինչև սեպտեմբերի 14-ը պրակտիկայի բաժին ներկայացնել ամռանը անցկացված ուսումնական և արտադրական պրակտիկաների հաշվետվությունները, իսկ այլ ժամկետներում անցկացվածներինը՝ հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում:

Մինչև սեպտեմբերի 15-ը կազմակերպչական բաժին ներկայացնել ՄՄՊՈւՀ-ի շրջանավարտների առարկայական տարբերությունները հանձնելու ժամանակացույցը և քննական հանձնաժողովների կազմը:

Մինչև սեպտեմբերի 20-ը կազմակերպչական բաժին ներկայացնել տեսողական, լսողական և հենաշարժողական խանգարումներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հաշմանդամ ուսանողների ցանկը և այդ ուսանողների դասապատրաստմանն օժանդակելու նպատակով ընտրված դասախոսների կամ ուսանողների անունները:

Մինչև սեպտեմբերի 22-ը կազմակերպչական բաժին ներկայացնել առկա ուսուցման 2-րդ կուրսի ուսանողների հետ կնքված լրացուցիչ մանկավարժի որակավորման համար պայմանագրերը՝ 2 օրինակից` դեկանի մակագրությամբ:

Մինչև սեպտեմբերի 22-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել առկա ուսուցման 1-ին կուրսի ուսանողների հետ կնքված պայմանագրերը՝ 2 օրինակից` դեկանի մակագրությամբ:

Մինչև սեպտեմբերի 22-ը կազմակերպչական բաժին ներկայացնել անվանական կրթաթոշակի ներկայացվող ուսանողների գործերը:

Մինչև սեպտեմբերի 25-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել առկա և հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքի արդյունքները:

 

Հոկտեմբեր

Մինչև հոկտեմբերի 2-ը կազմակերպչական բաժին ներկայացնել առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուս. վարձի զեղչման դիմումները ցուցակով` կցելով անհրաժեշտ հիմքերը: Ուսանողներից դիմումների ընդունումը կազմակերպվում է դեկանատներում սեպտեմբերի 9-ից:

Մինչև հոկտեմբերի 12-ը մուտքագրել հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի դասատախտակը:

 

Նոյեմբեր

Նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 7-ը ընդհանուր բաժին ներկայացնել առկա և հեռակա ուսուցման ուսանողների` մինչև 12 կրեդիտ առարկայական պարտքերի վերահանձնման դիմումները ցուցակով (ֆակուլտետի/կենտրոնի/ ինստիտուտի դեկանի/ տնօրենի մակագրությամբ և վճարման անդորրագրով):

Նոյեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 14-ը Supervision ծրագրում ամրագրել մինչև 12 կրեդիտ առարկայական պարտքերի վերահանձնման ժամանակացույցը և քննական հանձնաժողովների կազմը:

Մինչև նոյեմբերի 9-ը կազմակերպչական բաժին ներկայացնել հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողների հետ կնքված լրացուցիչ մանկավարժի որակավորման համար պայմանագրերը՝  2 օրինակից` դեկանի մակագրությամբ:

Մինչև նոյեմբերի 13-ը կազմակերպչական բաժին ներկայացնել հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուս. վարձի զեղչման դիմումները ցուցակով` կցելով անհրաժեշտ հիմքերը: Ուսանողներից դիմումների ընդունումը կազմակերպվում է դեկանատներում նոյեմբերի 1-ից:

Մինչև նոյեմբերի 23-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել հեռակա ուսուցման 1-ին կուրսի ուսանողների հետ կնքված պայմանագրերը՝ 2 օրինակից՝ դեկանի մակագրությամբ:

Մինչև նոյեմբերի 30-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել մինչև 12 կրեդիտ առարկայական պարտքերի վերահանձնման արդյունքները սահմանված ձևով:

 

Դեկտեմբեր

Մինչև դեկտեմբերի 1-ը կազմակերպչական բաժին (դիպլոմների սենյակ) ներկայացնել մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուների ցուցակը:

Մինչև դեկտեմբերի 4-ը բակալավրիատի բաժին ներկայացնել առկա ուսուցման քննաշրջանի ժամանակացույցը:

Մինչև դեկտեմբերի 14-ը կազմակերպչական բաժին (դիպլոմների սենյակ) ներկայացնել մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների հրամանները:

Մինչև դեկտեմբերի 14-ը մագիստրատուրայի բաժին ներկայացնել ֆակուլտետի/ կենտրոնի/ ինստիտուտի խորհրդում հաստատված առկա ուսուցման մագիստրոսական թեզերի ղեկավարներին և թեմաների անվանումները:

Մինչև դեկտեմբերի 14-ը կազմակերպչական (դիպլոմների սենյակ)  և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել առկա և հեռակա ուսուցման մագիստրոսական թեզերի պաշտպանության  ժամանակացույցը:

Մինչև դեկտեմբերի 23-ը մագիստրատուրայի բաժին ներկայացնել առկա ուսուցման 2-րդ կուրսի մագիստրոսական թեզերի ատեստավորում չանցած ուսանողների ցուցակը:

 

Հունվար

Մինչև հունվարի 11-ը բակալավրիատի բաժին ներկայացնել հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը:

Մինչև հունվարի 15-ը մագիստրատուրայի բաժին ներկայացնել հեռակա ուսուցման ավարտական կուրսի թեզի ատեստավորման արդյունքները:

Մինչև հունվարի 20-ը մուտքագրել 2020/2021 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրիատի և  մագիստրատուրայի առկա ուսուցման դասատախտակները:

 

Դեկտեմբեր

Մինչև փետրվարի 2-ը կազմակերպչական  և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել քննաշրջանի արդյունքները, իսկ հաշվետվության 34 ձևը` ուսումնական գործընթացի վերահսկման բաժին:

Ուսումնական պլանով նախատեսված բոլոր տեսակի պրակտիկաները սկսելուց 20 աշխատանքային օր առաջ պրակտիկայի բաժին ներկայացնել ուսանողների հրամանների նախագծերը:

Ժամավճարային հիմունքներով կատարված աշխատանքների հաշվարկի տեղեկագրերը (աշխատանքների հանձնման ակտ) բակալավրիատի բաժին ներկայացնել յուրաքանչյուր ամսվա վերջում:

Tags:
Created by editor on 2020/08/28 23:49
 
Yerevan State University
wiki.ysu.am