Փաստաթղթերի ներկայացման ժամանակացույց
Ֆակուլտետների/կենտրոնների/ինստիտուտի կողմից ուսումնամեթոդական վարչություն փաստաթղթերի ներկայացման ժամանակացույց | |
| Սեպտեմբեր |
Մինչև սեպտեմբերի 7-ը կազմակերպչական բաժին ներկայացնել 28-ից բարձր անապահովության միավոր ունեցող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների տվյալները (տեղեկանք սոց. ապահովության ծառայությունից և ակադեմիական տեղեկագիր): | |
Մինչև սեպտեմբերի 11-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել առկա և հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի 1-ին լուծարքի արդյունքները: | |
Մինչև սեպտեմբերի 11-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել մինչև 12 կրեդիտ առարկայական պարտքերի վերահանձնման արդյունքները սահմանված ձևով: | |
Մինչև սեպտեմբերի 14-ը պրակտիկայի բաժին ներկայացնել ամռանը անցկացված ուսումնական և արտադրական պրակտիկաների հաշվետվությունները, իսկ այլ ժամկետներում անցկացվածներինը՝ հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում: | |
Մինչև սեպտեմբերի 15-ը կազմակերպչական բաժին ներկայացնել ՄՄՊՈւՀ-ի շրջանավարտների առարկայական տարբերությունները հանձնելու ժամանակացույցը և քննական հանձնաժողովների կազմը: | |
Մինչև սեպտեմբերի 20-ը կազմակերպչական բաժին ներկայացնել տեսողական, լսողական և հենաշարժողական խանգարումներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հաշմանդամ ուսանողների ցանկը և այդ ուսանողների դասապատրաստմանն օժանդակելու նպատակով ընտրված դասախոսների կամ ուսանողների անունները: | |
Մինչև սեպտեմբերի 22-ը կազմակերպչական բաժին ներկայացնել առկա ուսուցման 2-րդ կուրսի ուսանողների հետ կնքված լրացուցիչ մանկավարժի որակավորման համար պայմանագրերը՝ 2 օրինակից` դեկանի մակագրությամբ: | |
Մինչև սեպտեմբերի 22-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել առկա ուսուցման 1-ին կուրսի ուսանողների հետ կնքված պայմանագրերը՝ 2 օրինակից` դեկանի մակագրությամբ: | |
Մինչև սեպտեմբերի 22-ը կազմակերպչական բաժին ներկայացնել անվանական կրթաթոշակի ներկայացվող ուսանողների գործերը: | |
Մինչև սեպտեմբերի 25-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել առկա և հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքի արդյունքները: | |
| Հոկտեմբեր |
Մինչև հոկտեմբերի 2-ը կազմակերպչական բաժին ներկայացնել առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուս. վարձի զեղչման դիմումները ցուցակով` կցելով անհրաժեշտ հիմքերը: Ուսանողներից դիմումների ընդունումը կազմակերպվում է դեկանատներում սեպտեմբերի 9-ից: | |
Մինչև հոկտեմբերի 12-ը մուտքագրել հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի դասատախտակը: | |
| Նոյեմբեր |
Նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 7-ը ընդհանուր բաժին ներկայացնել առկա և հեռակա ուսուցման ուսանողների` մինչև 12 կրեդիտ առարկայական պարտքերի վերահանձնման դիմումները ցուցակով (ֆակուլտետի/կենտրոնի/ ինստիտուտի դեկանի/ տնօրենի մակագրությամբ և վճարման անդորրագրով): | |
Նոյեմբերի 8-ից մինչև նոյեմբերի 14-ը Supervision ծրագրում ամրագրել մինչև 12 կրեդիտ առարկայական պարտքերի վերահանձնման ժամանակացույցը և քննական հանձնաժողովների կազմը: | |
Մինչև նոյեմբերի 9-ը կազմակերպչական բաժին ներկայացնել հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողների հետ կնքված լրացուցիչ մանկավարժի որակավորման համար պայմանագրերը՝ 2 օրինակից` դեկանի մակագրությամբ: | |
Մինչև նոյեմբերի 13-ը կազմակերպչական բաժին ներկայացնել հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ուս. վարձի զեղչման դիմումները ցուցակով` կցելով անհրաժեշտ հիմքերը: Ուսանողներից դիմումների ընդունումը կազմակերպվում է դեկանատներում նոյեմբերի 1-ից: | |
Մինչև նոյեմբերի 23-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել հեռակա ուսուցման 1-ին կուրսի ուսանողների հետ կնքված պայմանագրերը՝ 2 օրինակից՝ դեկանի մակագրությամբ: | |
Մինչև նոյեմբերի 30-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել մինչև 12 կրեդիտ առարկայական պարտքերի վերահանձնման արդյունքները սահմանված ձևով: | |
| Դեկտեմբեր |
Մինչև դեկտեմբերի 1-ը կազմակերպչական բաժին (դիպլոմների սենյակ) ներկայացնել մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուների ցուցակը: | |
Մինչև դեկտեմբերի 4-ը բակալավրիատի բաժին ներկայացնել առկա ուսուցման քննաշրջանի ժամանակացույցը: | |
Մինչև դեկտեմբերի 14-ը կազմակերպչական բաժին (դիպլոմների սենյակ) ներկայացնել մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների հրամանները: | |
Մինչև դեկտեմբերի 14-ը մագիստրատուրայի բաժին ներկայացնել ֆակուլտետի/ կենտրոնի/ ինստիտուտի խորհրդում հաստատված առկա ուսուցման մագիստրոսական թեզերի ղեկավարներին և թեմաների անվանումները: | |
Մինչև դեկտեմբերի 14-ը կազմակերպչական (դիպլոմների սենյակ) և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել առկա և հեռակա ուսուցման մագիստրոսական թեզերի պաշտպանության ժամանակացույցը: | |
Մինչև դեկտեմբերի 23-ը մագիստրատուրայի բաժին ներկայացնել առկա ուսուցման 2-րդ կուրսի մագիստրոսական թեզերի ատեստավորում չանցած ուսանողների ցուցակը: | |
| Հունվար |
Մինչև հունվարի 11-ը բակալավրիատի բաժին ներկայացնել հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը: | |
Մինչև հունվարի 15-ը մագիստրատուրայի բաժին ներկայացնել հեռակա ուսուցման ավարտական կուրսի թեզի ատեստավորման արդյունքները: | |
Մինչև հունվարի 20-ը մուտքագրել 2020/2021 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման դասատախտակները: | |
| Դեկտեմբեր |
Մինչև փետրվարի 2-ը կազմակերպչական և մագիստրատուրայի բաժիններ ներկայացնել քննաշրջանի արդյունքները, իսկ հաշվետվության 34 ձևը` ուսումնական գործընթացի վերահսկման բաժին: |
Ուսումնական պլանով նախատեսված բոլոր տեսակի պրակտիկաները սկսելուց 20 աշխատանքային օր առաջ պրակտիկայի բաժին ներկայացնել ուսանողների հրամանների նախագծերը: |
Ժամավճարային հիմունքներով կատարված աշխատանքների հաշվարկի տեղեկագրերը (աշխատանքների հանձնման ակտ) բակալավրիատի բաժին ներկայացնել յուրաքանչյուր ամսվա վերջում: |