POP պրոտոկոլով Android օպերացիոն համակարգում համալսարանական էլեկտրոնային հասցեի (@ysu.am) գրանցում
Android օպերացիոն համակարգի տարբեր թարմացումներում հնարավոր է լինեն միմյանցից տարբերվող կարգավորման տարբերակներ, այս ուղեցույցում ներկայացված է հիմնական համընկնող տարբերակը։ Ուղեցույցի վերջում կարող եք գտնել համապատասխան տեղեկատվություն բոլոր այն տարբերակների համար, որտեղ կպահանջվի լրացնել Incoming Settings և Outgoing settings բաժինները։
Քայլ 1. Մուտք գործել Settings բաժին, որտեղ կարող եք գտնել Accounts & Sync ենթաբաժինը.
Քայլ 2. Ընտրել Add Account բաժինը.
Քայլ 3. Ընտրել POP3 կարգավորման տեսակը․
Քայլ 4. Լրացնել Ձեր էլեկտրոնային հասցեի մուտքանունը և սեղմել Next (ուսանողները պետք է գրեն իրենց համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեն).
Քայլ 5. Լրացնել գաղտնաբառն ու կրկին սեղմել Next.
Քայլ 6. Այս հատվածում հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի Server դաշտում լրացվի ճիշտ տարբերակը (ուսանողները պետք է գրեն իրենց համալսարանական էլեկտրոնային փոստի հասցեն՝ mail.ysu.am-ի փոխարեն ysumail.am).
Քայլ 7. Հաջորդիվ պետք է լրացնել SMTP server դաշտը (ուսանողները mail.ysu.am-ի փոխարեն պետք է լրացնեն ysumail.am հասցեն).
Քայլ 8. Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն հնարավոր է գտնել տվյալ համակարգում առկա առաջնային էլեկտրոնային փոստ օգտագործող հավելվածում։ Ստորև ներկայացված է տվյալ տարբերակը.
POP3 պրոտոկոլով Android օպերացիոն համակարգում էլ․ փոստի գրանցման տվյալները Incoming settings և Outgoing settings բաժիններում(ուսանողները mail.ysu.am-ի փոխարեն պետք է լրացնեն ysumail.am հասցեն).
Incoming settings Outgoing settings